211652_close_icon
views-count24891 դիտում article-date 16:37 26-04-2021

Պարզվել է Հրազդան գետում հայտնված և այնտեղից դուրս բերված Nissan-ի վարորդի և 3 ուղևորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 25-ին Երևանում՝ Հրազդանի կիրճում, Հրազդան գետում հայտնված Nissan-ի միջից դուրս բերված և հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝  ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 25-ամյա Թ, Շ-ն , իսկ ուղևորները եղել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ի, Բ-ն, 22-ամյա Ա, Փ-ն և 21-ամյա Լ․ Ա-ն։

Վերջիններս տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:40-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի  ավտոմեքենան Հրազդանի կիրճում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն,  առաջ ընթացել, բախվել բազալտ–բետոնե պատվանդանին, կոտրել այն  և կոտրված էլեկտրասյան հետ կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: 

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, դուրս էին բերվել գետից և  տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել էին Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բադիկյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր