211652_close_icon
views-count32049 դիտում article-date 12:17 26-04-2021

ԱԱԾ ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են 22-ամյա «ծալապակասին», ով ահազանգել էր, թե ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ահաբեկչություն է իրականացնելու 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տաք հետքերով բացահայտել են ապրիլի 23-ին կեղծ ահազանգ կատարած «ծալապակասին»։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Երևանում՝  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապրիլի 24-ին ինքը պատրաստվում է իրականացնել ահաբեկչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ահազանգը կատարել է Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Մ-ն, ով Մասիսի ԱԱԾ բաժնի և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիս բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նարեկ Մ-ն բաց է թողնվել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր