1738 դիտում
17:00 25-04-2021
Հայաստանում համապետական ծառատունկ է ընթանում, այսօր նախատեսվում է շուրջ 360, հազար ծառ տնկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մեկնարկել է համապետական ծառատունկը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացնել:
Շրջակա միջավայր նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկի ընթացքում միայն այսօր նախատեսվում է ամբողջ երկրում 360,000 ծառ տնկել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համապետական ծառատունկի խորհրդանշական մեկնարկը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ, տրվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկից։ Խորհրդանշական առաջին ծառը տնկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոման Պետրոսյանը:
«Միջոցառումը միտված է «10 մլն ծառ» նախաձեռնության իրականացմանը: Պայմանավորված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցով ու հետպատերազմական ժամանակահատվածով, համապետական ծառատունկն իր մեջ նաև մեր ժողովրդի վերածնվելու, ապրելու և ապրեցնելու խորհուրդն ունի: Առհասարակ՝ «10 մլն ծառ»-ի գաղափարը մտահղացվել է որպես բնապահպանական շարժում, որպեսզի յուրաքանչյուր հայ իր պարտքը համարի գոնե մեկ ծառ տնկել՝ կանխարգելելով գլոբալ տաքացման գործընթացներով պայմանավորված բնապահպանական խնդիրների ծառացումը մեր ժողովրդի առջև: Այս զանգվածային ակցիայով մենք ցանկանում ենք նաև հանրային վարքի վրա ազդել և հանրության ուշադրությունը սևեռել ծառացած բնապահպանական խնդիրներին, որոնք յուրաքանչյուր րոպե կարող է ուժգին ներազդել մեր կյանքին, անվտանգությանն ու առհասարակ կյանքի որակին»,- ասաց նախարարը:
Նրա հաղորդմամբ՝ համապետական ծառատունկին շուրջ 120 հազար անտառային վայրի պտղատեսակներով ջրդի ծառերի տունկ է նախատեսվում համայնքային պուրակներում, զբոսայգիներում, դպրոցամերձ տարածքներում: Հայաստանի էնդեմիկ ծառատեսակներով մոտ 240 հազար տունկ կիրականացվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ավելի քան 65 հեկտար անտառտնկարկներում: Տնկիների ձեռքբերումն ու կազմակերպչական, լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես «Հայանտառ»-ի միջոցներով:
Ինչ վերաբերում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկին, ապա նախարար Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում բարեկարգելումից, կանաչապատումից ու ոռոգման համակարգերի անցկացումից հետո, կծառայի որպես քաղաքային զբոսայգի՝ Երևանի և հարակից բնակավայրերի համար: « Տնօրինության առջև խնդիր է դրված, որպեսզի ամենակարճ ժամկետներում, ներդրողների ու սեփական խնայողությունների միջոցներով ամբողջացնելու ոռոգման համակարգերը, և մյուս տարվանից մեկնարկեն բարեկարգումն ու կանաչապատումը»,- մանրամասնեց Պետրոյանը՝ նշելով, որ «Ջրվեժ» անտառպարկում նախկինում գործող մուտքավճարները չեղարկվել են:
Համապետական ծառատունկն օրվա ընթացքում շարունակվելու է ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում Լոռիում՝ մոտ 20000 տնկի, և Կոտայքում, որի Նոր Գեղի համայնքի զբոսայգում շուրջ 5000 ծառեր տնկելուն միացել են նաև զինվորականները:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2226 դիտում
18:19 23-03-2015
2 չինացի հաշմանդամ 10 հազար ծառ են տնկել միասին. ֆոտոշարք
1103 դիտում
16:09 16-11-2015
Աշնանային ծառատունկի շրջանակում Երևանում նախատեսված է տնկել շուրջ 20000 ծառ և թուփ
Այս բաժնից
604 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը