5664 դիտում
11:40 25-04-2021
Վերջապես արդարությունը հաղթեց․ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը։
«ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։
Շնորհակալություն Ձեզ:
Ռոբերտ Քոչարյան 25.04.2021»,– ասվում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունում։
Նմանատիպ նյութեր
2134 դիտում
11:58 21-03-2019
ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը
1172 դիտում
21:35 05-05-2015
Ամերիկացի րաբբին՝ Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժած ԱՄՆ նախագահի և դեսպանի մասին. The Jerusalem Post
1188 դիտում
23:28 14-05-2020
Ուկրաինայի նախագահի կայքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող խնդրագիր է հրապարակվել
Այս բաժնից
1093 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1417 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
1198 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ