211652_close_icon
views-count2859 դիտում article-date 16:14 26-01-2022

Արարատի մարզում 10-ից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էին արել. Մասիսի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 20-ին, օրը ցերեկով, երկու տղամարդ Մասիս քաղաքի տներից մեկն էին մտել: Գողության պահին տանտերը վերադարձել էր։ Հյուրասենյակում քաշքշուկ էր սկսվել։ Բնակարանատերը կողպեքով խփել էր մեկին, նրանք էլ աթոռով խփել էին տանտիրոջն ու փախել։

Դեպքի վերաբերյալ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես Մասիսի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե։ Կասկածյալների արտաքին նկարագիրը երկու բնակարնագողի էր հիշեցնում, որոնք վաղուց ոստիկանների տեսադաշտում էին։

Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո կասկածյալները, որոնցից մեկը՝ 52, մյուսը՝ 29-ը տարեկան էր, «Ռենո» մակնիշի իրենց մեքենայով հայտնաբերվեցին Մարմարաշեն գյուղում։ Վարորդի գլուխը վնասված էր։ Նա էր, ում կողպեքով խփել էր բնակարանատերը։ Երկուսն էլ, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ 52-ամյա տղամարդը 2018 թ. մարտից 2022 թ. հունվարի 20-ը Ջրահովիտ գյուղում և Մասիս քաղաքում 10-ից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էր արել։ Հարմարեցված գործիքով բացել էր բնակարանների դռները կամ պատուհանները, գողացել փող, ոսկեղեն, բանկային քարտեր, մարզական մեդալներ, հեուստացույց, բջջային հեռախոսներ, հոսանքակարգավորիչներ, կենցաղային ապրանքներ ու աշխատանքնային գործիքներ, մի խոսքով՝ ինչ հնարավոր էր եղել։

Ջրահովիտ գյուղի տնից հափշտակած գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ մյուս բնակարաններից գողացվածը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդիկ ձերբակալվել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր