1334 դիտում
15:37 19-04-2021
Դեսպան Մինասյանն ու Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդը քննարկել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ապրիլի 16-ին հանդիպել է Ալբա Յուլիայի ռոմանո-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեյին (Kovács Gergely):
Այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:
Շնորհավորելով դոկտոր Գերգեյին Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ նորանշանակ առաջնորդը նոր լիցք կհաղորդի Ռումինիայում բնակվող հայ կաթոլիկ համայնքի հոգևոր կյանքին ու ինքնության պահպանմանը, ինչպես նաև Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի՝ իր պատմական Հայրենիքի հետ կապերի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով, մասնավորապես, պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգության պահպանմանը:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են անցյալ տարի աշնանն Արցախի դեմ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, դրա քաղաքական և հումանիտար հետևանքներին: Երկուստեք ընդգծվել է նաև Արցախի պատմական ու եկեղեցական ժառանգության պահպանման կարևորությունը, ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական եկեղեցական ժառանգության յուրացման քաղաքականության անթույլատրելիությունը:
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատման անհրաժեշտությանը՝ կողմերը հատուկ ընդգծել են Սուրբ Հարության տոնի առթիվ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ուղերձում այդ հարցին անդրադառնալու կարևորությունը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
607 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
817 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
832 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են