211652_close_icon

Ստեփան Դանիելյան. Մոտակա ամիսներին Ռուսաստանից մոտ 60 000 Հայաստանի քաղաքացիներ են վերադարձվելու

views-count3093 դիտում article-date 23:41 18-04-2021
«Մոտակա ամիսներին Ռուսաստանից մոտ 60 000 Հայաստանի քաղաքացիներ են վերադարձվելու։ Գաղթելու ծրագրեր ունեցողների պլաններն էլ են տապալվում, այսինքն նրանց ապագայի հեռանկարները դառնում են առոչինչ», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ընտրություններին ընդառաջ հեղափոխական ամբոխ է ձեւավորվում ու եթե նրանց գումարենք "տեղացի" մոտ 40 000 հազար մարդ, որոնք պատրաստ են ոչ թե ընտրությունների, այլ այլընտրական եղանակներով քաղաքական փոփոխությունների հասնել, ապա նախընտրական ու ետընտրական գործընթացները ոչ թե հեռուստատեսային ստուդիաներում ու դատարաններում են ընթանալու, այլ փողոցում ու դժվար թե դրանք խաղաղ ցույցերի տեսքով ընթանան։

Ավելի կոնկրետ ձեւակերպեմ, եթե անգամ ընտրություններ լինեն, իշխանության հարցն ընտրություններով չի որոշվելու»:

Նմանատիպ նյութեր