36240 դիտում
21:44 15-04-2021
Ավտովթար Վայոց Ձորի մարզում. անչափահաս տղան 06-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. նա ու անչափահաս 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 13-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ. 17-ամյա Դավիթ Կ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր–Ագարակաձոր ճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել է բեռոնե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Կ.-ն, ուղևորներ, Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 16-ամյա Արթուր Բ,-ն և 17-ամյա Տիգրան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եգեգնաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+