211652_close_icon
views-count147886 դիտում article-date 06:44 15-04-2021

Մահվան ելքով վրաերթ Արամուս գյուղում. 34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի, 2-ը տեղում մահացել են, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանն ու Արամ Ադիբեկյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության  Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը  բաժնի պետ  Էդիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի, բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել է նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր  Զոհրաբյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի խումբը բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Տիգրան Բաղյանի  գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Փաստի առիթվ Ս․ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի  և  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, վիրավորները նույնպես ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են վարորդին, ով Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Միքայելյանն է։

Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ։

Ս․ Սեդրակյանի որոշմամբ վարորդը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի       
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր