211652_close_icon
views-count4124 դիտում article-date 23:20 13-04-2021

Այս իշխանության համար հայրենիքը և տարածքը նույնն են․ նա նորից կեղծ հայրենասիրական խոսքեր կասի, բայց եթե այս անգամ էլ ժողովուրդը խաբվի, ապա պետություն, ապագա ունենալու իրավունք չունի․ Ս․ Ղարաբաղցյան. Tert.am

ՀՀ քաղաքական իշխանությունը հայրենասիրության հետ անգամ եզր չունի։ Նրա համար հայրենիքն ու տարածքը նույնն են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական վիճակին:

«Վստահ եմ՝ երբ սկսվի նախընտրական շրջանը, քաղաքական իշխանությունը նորից կեղծ հայրենասիրական հայտարարություններ է անելու, բայց եթե այս անգամ էլ ժողովուրդը խաբվի, ուրեմն՝ ժողովուրդն իրավունք չունի ո՛չ հայրենիք, ո՛չ պետություն, ո՛չ ապագա ունենալու։ Կարգախոսներով այսօր հայրենասիրություն չես մտցնի»,-ասաց հրապարակախոսը՝ նշելով, թե պատահական չէ, որ վերջին երեք տարվա ընթացքում  անդունդ գոյացավ իրական ու կեղծ հայրենասերների միջև։

Ղարաբաղցյանը նշեց՝ ժողովուրդների, ազգի ամենամեծ զրահաբաճկոնը արժանապատվությունն է. «Հիմա ինչ զրահաբաճկոն էլ հագնեն այս քաղաքական իշխանությունները՝ իրենց լիդերի հետ, ամենամեծ զրահաբաճկոնն արդեն կորցրել են, էլ ոչինչ չի փրկի, բայց դա էլ ուղիղ համեմատական է այդ երկրում ապրող ժողովրդին»:

Ըստ Ղարաբաղցյանի՝ մենք ունենք խնդիր՝ քաղաքական իրավիճակը հանգուցալուծել, որից հետո միայն կարող ենք Հայաստան պետության ու հայ ազգի լուսավոր ապագայի մասին խոսել։ «Եթե մի փոքր բան էլ մնա այս վիճակից, վիրուսի նման է լինելու, իսկ հիվանդությունից պետք է մինչև վերջ բուժվել, եթե բուժումը չեղավ, վիրուսն արագորեն տարածվելու է։ Մենք մեզ նման շռայլություն թույլ տալ չենք կարող, մեր կորուստները շատ են։ Երեք տարում այսքան կորուստ ոչ մի պետություն, ոչ մի ազգ չի ունեցել, այն էլ նաև մշակույթի, բարոյականության, ազգային գաղափարախոսության իմաստով։ Դեռ կան խաբվածության փշրանքները, մարդիկ կան, որ չեն հասկանում՝ ինչ են կորցրել, իսկ դա շատ վտանգավոր է»,-նշեց նա՝ ընդգծելով, որ հիմա կորուստները գիտակցելու ժամանակն է եկել։

Հրապարակախոսի խոսքով՝ էական խնդիր է այն հանգամանքը, որ հասարակությունն է անտարբեր։ Վերջինս, ըստ Ղարաբաղցյանի, թմբիրից արթնանալու անհրաժեշտություն ունի, ինչի համար ուժեղ հարված է պետք։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր