211652_close_icon
views-count2473 դիտում article-date 21:34 13-04-2021

Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան․ «Փաստինֆո»

Բաքվում ռազմական ավարի պուրակ բացելով՝ Ալիևը և իր հանցախումբը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախյան և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմները հենց իրենք են սկսել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով , որ այս երևույթը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև՝ միջազգային հանրության գնահատականին պետք է արժանանա։

«Ադրբեջանցիներն իրենց գործողություններով ապացուցել են միջազգային հանրությանը, որ իրենք մշտապես խախտում են պատերազմական գործողությունների բոլոր կանոնները, խախտում են մեր նկատմամբ մարդասիրական նորմերը, իրենց այս քայլով կրկին ապացուցում են դա»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ ռազմական ավարի պուրակի բացումը ապացուցում է նաև, որ հակառակորդը երբեք էլ պատրաստ չի եղել խաղաղության և շարունակելու է ճնշումները Հայաստանի վրա: Մինչդեռ հայկական կողմը արժանի պատասխան չի տալիս Ադրբեջանի քայլերին և հայտարարություններին։

«Դա նրանից է, որ պարտվող կողմը և պարտվող կողմի ղեկավարությունը միշտ հոգեբանական ճնշման տակ է և չի կարողանում պատասխանել, դրա վառ ապացույցն այն է, որ արդեն երկու օր է պուրակի բացման մասին խոսակցությունները զարգանում են, մեր համացանցը լցված է տարբեր տեղեկություններով, Ադրբեջանի ղեկավարի լկտի պահվածքով, բայց Հայաստանից որևէ մեկը այդ երևույթին պատասխան չի տալիս»,-ասաց Օհանյանը:

Անդրադառնալով Ալիևի՝ կոնֆերանսներից մեկի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որտեղ նա Զանգեզուրը և Սևանը պատմական ադրբեջանական հողեր էր համարել, նաև Երևան «վերադառնալու» մտադրության մասի խոսել՝ ՊՆ նախարարն արձագանքեց․

«Այդ հայտարարությունները միշտ էլ եղել են, Ալիևը երբևիցե չի թաքցրել, որ Արցախի նկատմամբ այս պատերազմից հետո նրանք շարունակելու են ճնշումները Հայաստանի վրա, իսկ ճանապարհների, ենթակառույցների ապաշրջափակումը, տնտեսության զարգացման համար հույսեր տալը լոկ խոսքեր են»,-ասաց Օհանյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր