1986 դիտում
14:49 12-04-2021
«Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ակնաշեն գյուղի բնակիչ, 57-ամյա տղամարդը քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում անհայտ անձից առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է խոշոր չափերով՝ 0,154 գրամ քաշով, «Հերոին» և մանր չափ չկազմող՝ 0,027 գրամ քաշով, «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել և վերցվել են նրա անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը հայտնաբերելու, ինչպես նաև` քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր
1480 դիտում
18:10 17-10-2014
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի
Այս բաժնից
814 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
613 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
778 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am