211652_close_icon
views-count18363 դիտում article-date 11:48 10-04-2021

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն ու Volkswagen-ը. վերջինս գլխիվայր շրջվել է, BMW-ն էլ բախվել է գազատար խողովակին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19։15-ի սահմաններում Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Քուչակ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արամ Սարգսյանի վարած BMW մակնիշի և Երնջատափ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արգիշտի Սիսակյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա. Սիսակյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը։

Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, իսկ BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով գազատար խողովակին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր