211652_close_icon

Միջազգային հեղինակավոր աղբյուրները կրկին փաստում են, որ մեր թողած բանակցային ժառանգությունը բացառիկ ուժեղ էր. Աշոտյան

views-count2031 դիտում article-date 16:49 09-04-2021
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Հոգլանդին, մի շատ կարեւոր փաստ է վերահաստատել։

Այն է՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված տարբերակը, որը ներառում էր Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը, բաղկացած պիտի լիներ 3 փաստաթղթերից.

1. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հռչակագիր։
2. Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարություն։
3. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւ։

Միջազգային հեղինակավոր աղբյուրները կրկին փաստում են, որ մեր թողած բանակցային ժառանգությունը բացառիկ ուժեղ էր եւ հայանպաստ, մինչեւ դավաճան սրիկան, սկսելով սեփական կետից, «բանակցեց» ինչ ուզում էր»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Հոգլանդին, մի...

Posted by Armen Ashotyan on Friday, April 9, 2021

Նմանատիպ նյութեր