9451 դիտում
19:48 13-01-2021
Ռուսաստանը պաշտոնապես արձանագրեց Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգությունը․ Աշոտյան
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի այսօրվա պաշտոնական պարզաբանումը իր հիմնական շեշտադրումներով բառ առ բառ համընկնում է Արցախյան բանակցությունների մասին մեր կողմից քանիցս տրված տեղեկատվության հետ։
Պոպովը փաստեց, որ՝
Կարգավորման ոչ մի հիմնարար սկզբունքի եւ էլեմենտի մասով մենք երբեք որեւէ բան չենք թաքցրել ժողովրդից։
Մինչեւ 2018 բանակցված փաստաթուղթը, լինելով փոխզիջումային, մշտապես ներառել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները։
Արցախի վերջնական կարգավիճակի հարցը եղել է բանակցային գործընթացի անկյունաքարը՝ իր հստակ լուծումով։
Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հարցը կարգավորվելու էր միայն Արցախի վերջնական կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո։
Ոչ մի խոսք չի եղել երբեք Ադրբեջանին դեպի Նախիջեւան տրվող
ճանապարհների եւ կոմունիկացիաների մասին։
Մինչեւ 2018 թվական եղել է կանոնավոր բանակցային գործընթաց, որը խաթարվեց Նիկոլ Փաշինյանի պատճառով, ինչը դարձավ աղետաբեր պատերազմի հիմնական պատճառը։
Ռուսաստանը այսպիսով պաշտոնապես արձանագրեց Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգությունը։
Ռուսաստանը պաշտոնապես արձանագրեց նաեւ, որ դավաճանը միջազգային ասպարեզ սպրդած արկածախնդիր սուտասան է։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի այսօրվա պաշտոնական պարզաբանումը իր հիմնական շեշտադրումներով բառ առ բառ...
Опубликовано Armen Ashotyan Среда, 13 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
841 դիտում
23:49 25-05-2023
Սերժ Սարգսյանի թողած բանակցություններում «Մեղրիի հարց» չի եղել․ Արմեն Աշոտյան
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը