776 դիտում
13:48 09-04-2021
Արմեն Սարգսյանը լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրական փոփոխությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հանդիպմանը մասնակցել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Դավիթ Ասատրյանը:
Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:
Նշված օրենսդրական փոփոխություններն Ազգայի ժողովի կողմից ընդունվելուց հետո վերոնշյալ և լրագրողական մի շարք այլ կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նոր փոփոխություններով էական վնաս կհասցվի խոսքի ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։
Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված իրենց մտահոգությունները՝ նշելով, որ հիշյալ օրենքը հակասություններ ունի ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավական ակտերի հետ, և ընդգծելով, որ նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում:
Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են՝ առանց մասնագիտական հանրության կարծիքին ու առաջարկություններին ծանոթանալու, առավել ևս՝ հաշվի առնելու:

Նմանատիպ նյութեր
2175 դիտում
12:02 23-03-2020
Փոփոխություններ նախագծում՝ առնչվող ԶԼՄ-ներին եւ մեկուսացված-ինքնամեկուսացված անձանց. aravot.am
Այս բաժնից
1042 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
1009 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1144 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն