2175 դիտում
12:02 23-03-2020
Փոփոխություններ նախագծում՝ առնչվող ԶԼՄ-ներին եւ մեկուսացված-ինքնամեկուսացված անձանց. aravot.am
Ազգային ժողովն այսօր քննարկում է հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը, ինչպես առաջին ընթերցման ժամանակ էր հայտարարվել, վարչական եւ քրեական պատիժ է սահմանում (մինչեւ 5 տարվա ազատազրկում) արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների եւ տեղեկատվության տարածման սահմանափակումները խախտող ԶԼՄ-ների համար:
Ինչպես հայտնում է [url=https://https://www.aravot.am/2020/03/23/1101600/?fbclid=IwAR3vnwS6GIvKli80_SKME_UT1X0pl6VY-ABcwTZ6UmBddIKBfssY_BdsSsk]aravot.am[/url]-ը, օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ որոշակի փոփոխություններ են իրականացրել: Նախ, ֆիզիկական անձանց առնչությամբ տեղեկատվության տարածման սահմանափակման խախտումով պայմանավորված տուգանքը հանվել է, քանի որ կառավարությունն այդ առնչությամբ այլ օրենսդրական փոփոխություն է քննարկում: Փոխարենը, տուգանքը որոշակիորեն պահպանվում է լրատվամիջոցների համար: Նախարարը նշեց, որ «ԶԼՄ-ներ» հասկացությունը փոխարինել են «լրատվական գործունեություն իրականացնողներ» հասկացությամբ, իսկ տուգանքը կիրառվելու է, եթե տեղեկատվության տարածման սահմանափակման արգելքը լրատվամիջոցը խախտի երկրորդ անգամ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/03/23/1101600/?fbclid=IwAR3vnwS6GIvKli80_SKME_UT1X0pl6VY-ABcwTZ6UmBddIKBfssY_BdsSsk]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4024 դիտում
12:44 17-03-2020
Արդարադատության նախարարի տեղակալը մեկուսացված կամ ինքնամեկուսացված չէ
Այս բաժնից
1036 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
1006 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1141 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն