211652_close_icon
views-count27172 դիտում article-date 12:08 07-04-2021

Բարձիթողի իրավիճակ՝ Տավուշի մարզում. Դիլիջանի ամենամեծ գերեզմանոցներից մեկում խոշոր եղջերավոր անասուններն ու ձիերն ուտում են շիրիմներին դրված ծաղկեպսակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Դիլիջանի նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջանի քաղաքապետ նշանակված Դավիթ Սարգսյանը միմյանց վրա «բոչկա են գլորում», թե, ի վերջո, ով է Դիլիջանի քաղաքապետը, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին գտնվող «Շլորկուտ» գերեզմանոցներում տիրում է բարձիթողի վիճակ։

Թե խոշոր եղջերավոր անասունները, թե ձիերը անարգել մտնում են գերեզմանոց, իսկ օրերս Սուրբ Հարության տոնի առթիվ իրենց հարազատների շիրիմներին այցելած քաղաքացիներն ականատես են եղել, թե ինչպես են ձիերն ուտում շիրիմների մոտ տեղադրված ծաղկեպսակները, իսկ որոշ գերեզմանների մոտ էլ հայտնաբերել են նրանց արտաթորանքը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացինեը դիմում էին Տավուշի մարզպետարանին ու Դիլիջանի քաղաքապետարանին՝ խնդրելով, որպեսզի այդ հատվածը գոնե պարսպապատեն, որպեսզի նմանատիպ դեպքեր այլրևս չկրկնվեն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր