211652_close_icon
views-count33506 դիտում article-date 21:45 26-04-2019

Գեղարքունիքի մարզում բախվել են Hyundai, ВАЗ 2121, Opel Zafira և Opel Astra մեքենաները. կա վիրավոր. պատճառը խոշոր եղջերավոր անասուններն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 25-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած Hyundai մակնիշի 77 ԼA 711 համարանիշի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Անդրեյ Օրելչնիկի վարած ВАЗ 2121 մակնիշի 08 MA 068 համարանիշի, Երևանի բնակիչ, 45-ամյա Միքայել Ստեփանյանի վարած Opel Zafira մակնիշի 34 RD 814 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 39-ամյա Էմիլ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի 36 OV 311 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel Astra–ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 69-ամյա Ժորա Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասի ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է խոշոր եղջերավոր անասունների հայտնվելը մայրուղում, երբ վարորդներից մեկը խոշոր եղջերավոր անասունների չբախվելու համար փորձել է խույս տալ ու տեղի է ունեցել վթարը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր