Նախագահ Սարգսյանը և պրոֆեսոր Ղամբարյանն անդրադարձել են ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ին ընդունել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
Արթուր Ղամբարյանն իր տեսակետներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: