211652_close_icon
views-count57960 դիտում article-date 19:00 06-04-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. «My Forest Armenia» կազմակերպության ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ձորում. գիտական ղեկավարն ու տարածաշրջանի ղեկավարը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 30-ամյա Տարոն Ալեքսանյանը իր վարած ցանկապատի բետոնե սյուներով բեռնված ՍAZ  Պատրիոտ մակնիշի ավտոմեքենայով Ջրաշեն գյուղի  «Փամպ»  կոչվող հանդամասում կողքի է սահել և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Ալեքսանյանն ու նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 29-ամյա Լևոն Մխիթարյանը  բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրաանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ  Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Ալեքսանյանը աշխատում է «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությունում՝ որպես գիտական ղեկավար,  իսկ Լ. Մխիթարյանը՝  նույն կազմակերպությունում ՝ որպես տարածաշրջանի ղեկավար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր