3595 դիտում
11:51 06-04-2021
Կյանքից հեռացել է գրող, մանկավարժ Գառնիկ Մանուկյանը
Հանկարծամահ է եղել բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Գառնիկ Մանուկյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը, բանաստեղծը կհուղարկավորվի հայրենի Նորակերտի գերեզմանատանը, ապրիլի 6-ին։
Գառնիկ Մանուկյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 20-ին, ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում, Վանից բռնագաղթված Արսեն Մանուկյանի ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ աշխատանքի անցել դպրոցում՝ որպես Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ 1985-2005 թվականներին ղեկավարել է Նորակերտի միջնակարգ դպրոցը, 2006-2011 թվականներին՝ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքը։ 2009 թվականից դասախոսել է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Արժանացել է Հանրապետության ավագ ուսուցչի կոչմանը։ Ամուսնացախ էր, ուներ երեք զավակ։
Նա առաջին բանաստեղծությունը հրապարակել է 1961 թվականին, այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական գրական մամուլում։ Հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, վեպեր ու պատմվածքներ։ Թարգմանվել է ռուսերեն։ Հրատարակել է բանաստեղծությունների 11 ժողովածու եւ 3 վեպ։ Դպրոցական դասագրքերում տեղ են գտել նաեւ նրա հեղինակած մանկական բանաստեղծություններից։ Առավել հայտնի ու արդիական հնչեղություն ունեն նրա «Երկու ճանապարհ», «Մթնշաղից առաջ», «Խաչված ճակատագրեր» վեպերը, «Իմ աշխարհը. սուրբ սեր», «Ցավի կանչ» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուները։
Արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի, Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար՝ ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության եւ «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակի։ «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի դափնեկիր է։
«Գառնիկ Մանուկյանը հանրաճանաչ մարդ էր ոչ միայն մեր գյուղում ու Վարդենիսի շրջանում։ Նրա ստեղծագործությունները գնահատում էին Հայաստանում ու նրա սահմաններից դուրս՝ թարգմանվելով ու տարածվելով նաեւ ռուսերենով և այլ օտար լեզուներով։ Նա մայրենի լեզվի եւ գրականության անխոնջ մշակն էր, մանկավարժության մեծ նվիրյալը, որ մի քանի սերնդի հոգիներում ներարկում էր անկրկնելի հայասիրություն ու հայրենասիրություն։ Նրա բազմաթիվ աշակերտներ այսօր նշանավոր մարդիկ են դարձել հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, նրա տված կյանքի դասերը, անցկացրած բովանդակալից դասաժամերը երբեք չեն մոռացվի։ Նրա ամեն մի տողից երեւում էր իր հայրենի աշխարհը, թշնամուն թողնված պապենական Վանը, իր բնօրրան Նորակերտը, Մասրիկի չքնաղ դաշտավայրը, բազմաչարչար ծնողներն ու մերձավորները, հերոսական ֆիդայիներն ու Արցախի ազատագրության մարտիկները, հողի հետ կռիվ տվող մշակները, երկիր կառուցող շինարարները, բնությանը ձուլված հովիվները, հայրենազրկված գաղթականները։
Գառնիկ Մանուկյանը սերունդներին զինում էր մի արժեհամակարգով, որն իմաստավորվում էր ազգասիրությամբ, մարդասիրությամբ, ազնվությամբ ու արդարամտությամբ։ Նա իր գրչով մաքառում էր մեր հայրենիքի թշնամիների դեմ, մեր իրականության մեջ բույն դրած կեղծիքի, նյութապաշտության, ագահության ու չարության, անմիաբանության դեմ, միշտ ուզում էր շեն ու հզոր տեսնել Հայաստանը, միաբանված ու ազատագրված։ Մեր համայնքի կրած կորուստը ծանր է, սակայն այն, ինչ հոգեւոր գանձարանի տեսքով թողել է Գառնիկ Մանուկյանը, արդեն պատկանում է դարերին ու սերունդներին, հավերժ հիշողությանը, որով ոչ միայն սփոփված ենք զգում մեզ, այլ նաեւ՝ հպարտ ու հոգեպես հարուստ եւ ուժեղ»,- նշեց համայնքի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր
12169 դիտում
20:37 13-08-2016
Կյանքից հեռացել է հայ երաժշտական արվեստի ականավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ Տատյանա Հայրապետյանը
4935 դիտում
21:24 09-05-2019
87 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ Գեորգի Կուտոյանը
2822 դիտում
18:05 07-12-2014
55 տարեկան հասակում կյանքից հեռացել է թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
865 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին