211652_close_icon
views-count42830 դիտում article-date 09:14 05-04-2021

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Վրաստանի 33-ամյա քաղաքացին DAF-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 33-ամյա Դավիթ Սեպարիշվիլին իր վարած DAF մակնիշի բեռնատարով Շիրակի փողոցի 2/8 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ինքնությունը դեռևս չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր