211652_close_icon
views-count1486 դիտում article-date 22:22 04-04-2021

Մհեր Հակոբյան. Սովորել ու աճել է պետք, այլ ելք չկա՝ հետ ենք մնացել


«Մեր պետականությանը խորը և համապարփակ ռեֆորմներ են պետք՝ համակարգային և հայեցակարգային նոր լուծումներով», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մհեր Հակոբյանը:

Նա լուսանկար է հրապարակել և նշել.

«Լուսանկարում ձախից աջ իր ժամանակի և պետության հզորներն են՝ Մեծ կազմակերպիչ Օտտո ֆոն Բիսմարկը, նրա առաջին ձեռք ու գերմանական բանակի «հայր» Ալբրեխտ ֆոն Ռոն, ինչպես նաև նույն այդ գերմանական բանակի «ուղեղ» Հելմուտ ֆոն Մոլտկեն…

Նայում եմ XIX դարի այս մարդկանց և XXI դարի իմ պետականությունը փոքր եմ զգում: Բայց չէ՞ որ կար մի ժամանակ, երբ մենք Դավիթ Անհաղթ ունեինք, իսկ նույն այս մարդկանց նախկիները դեռևս մարդ էին զոհաբերում:

Սովորել ու աճել է պետք, ԱՅԼ ԵԼՔ ՉԿԱ՝ հետ ենք մնացել, գերմանական նույնիսկ XIX դարից հետ ենք մնացել…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր