44961 դիտում
13:36 01-04-2021
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Hovo բեռնատարները. վարորդները, ովքեր դուրս են բերվել ավտոմեքենաներից, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 12։20-ի սահմաններում Գյումրի-Ազատան-Այգաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Hovo մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարաական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով օպերատիվրոեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով վթարի փաստով նախաքննություն է անցկացնելու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը, և այս պահին ճանապարհային ոստիկանները սպասում են, մինչև կժամանի քննչական խումբը։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+