Ռոնալդուի նետած թևկապը կվաճառվի բարեգործական աճուրդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի կողմից 2022 թվականի ԱԱ ընտրական փուլի Սերբիայի ընտրանու հետ խաղում խոտածածկին նետած թևկապը հանվել է բարեգործական աճուրդի, հայտնում է Armsport.am-ը:
Շաբաթ օրը Բելգրադում Սերբիան և Պորտուգալիան ոչ-ոքի խաղացին 2:2: Հանդիպման վերջում սերբ խաղացողը Ռոնալդուի հարվածից հետո գնդակը դուրս հանեց դարպասային գծից: Մրցավարները համարեցին, որ այս դրվագում գնդակը չի հատել սահմանը, ուստի գոլ չի գրանցվել:
Ռոնալդուն, չսպասելով վերջին սուլիչին, լքեց խաղադաշտը ու հուզմունքից ավագի թևկապը նետեց խոտածածկին: Հետագայում այդ թևկապը վերցրել էր ստադիոնի աշխատակիցներից մեկը: