211652_close_icon
views-count3140 դիտում article-date 15:38 30-03-2021

Ձեր ունեցվածքը կոպեկներ է թուրքերի կապիտալի առաջ, գալու են ձեր սուպերմարկետներն էլ առնեն, գործարաններն էլ. Ախոյան. News.am

Այսօր չի կարելի որևիցէ խոսակցություն սկսել Թուրքիայի հետ, որովհետև Հայաստանը դրան պատրաստ չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, հայտնում է News.am-ը։

«Երկիրը, մինչև մեջքը չշտկի, որևէ բանի մասին խոսելն ազգային դավաճանություն է։ Մինչև պատերազմը մենք ունեինք ամուր պետություն և բանակ, ազատագրված Արցախ։ Մեր խոսելու դիրքն այլ էր։ Հիմա բան է փոխվել։ Այս ֆոնի վրա խոսել հայ-թուրքական բարեկամական հարաբերությունների մասին լրիվ ավելորդ է։ Քանի դեռ թուրքը չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և չի մտածել հետևանքների վերացման մասին, Թուրքիայի հետ որևէ խոսակցություն լինել չի կարող։ Թուրքիան լկտիաբար օգնեց Ադրբեջանին, որպեսզի դավադրաբար այդ պատերազմը հրահրեին, լուրջ ռազմական և մարդկային ռեսուրսներ ցուցաբերեց, այդ թվում՝ ահաբեկիչներ, որոնց մասին քիչ է խոսվում, մինչդեռ այն կարող էր մեխ դառնալ, որպեսզի միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն պետությունները միջամտեին այդ պատերազմին»,- ասաց Արագած Ախոյանը։

Արագած Ախոյանի խոսքով՝ հայ-թուրքական դաշնակցային հարաբերությունների դեպքում Թուրքիան իր ամբողջ կապիտալը կտեղափոխի Հայաստան։

«Մեր ազգաբնակչության 80 %-ն առանց հասկանալու շուկայականից կրկնակի թանկ կվաճառի Թուրքիային և կստացվի երկրորդ Աջարիան։ Շատ բիզնեսմեններ էլ մտածում են՝ դե ի՞նչ կա որ, իրենց կապիտալը կարող են կրկնապատկել։ Այո, կարող եք կրկնապատկել, մի քանի ապաազգային օլիգարխներ, իմացեք, որ ձեր ունեցվածքն ընդամենը կոպեկներ է, խուրդա է իրենց կապիտալի առաջ։ Գալու են ձեր սուպերմարկետներն էլ առնեն, գործարաններն էլ»,- նշեց Ախոյանը։

Արագած Ախոյանի խոսքով՝ թեպետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր սահմանված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանը սկսել է քարոզարշավ, ինչն օրինական չէ։

«Այն համայնքները, որտեղ համաձայնում են, որ ինքը մտնի՝ այն էլ մի կերպ, բերովի էլ մարդիկ են հավաքում, մարդը քարոզարշավ է անում՝ սա թույլատրելի՞ է, թե՝ ոչ։ Եկեք Երևանում քարոզարշավ արեք։ Նիկոլ, ասում ես՝ գելխեղդ եմ, արա գիտեինք, որ շուն եք, բայց որ պառոդից եք՝ չգիտեինք։ Գելխեղդ չեք հաստատ։ Դուք այն շների տեսակին եք պատկանում, որոնք չեն մեծանում, այդպես տուզիկ էլ մնում են՝ քո ոհմակով ու լակոտներով»,- ընդգծեց Արագած Ախոյանը։

Նմանատիպ նյութեր