211652_close_icon
views-count28676 դիտում article-date 22:32 29-03-2021

Երևանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Mercedes-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  մարտի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Գագիկ Հեբոյանը, ով հայտնել է, որ մարտի 26-ի 20:30-ից մինչև մարտի 27-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան ապակին կոտրելու և շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել են Մալյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes  մակնիշի ավտոմեքենայի  «ԱԲՍ» համակարգը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Գ. Հեբոյանը հայտնել է, որ ինքը աշխատում է Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի  բաժնի հետաքննության բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր