211652_close_icon
views-count43874 դիտում article-date 21:35 29-03-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 40–ամյա վարորդը 15 տոննա տորֆով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում 40-ամյա Ռուստամ Մգոյանը  իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակներրի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46  հրշեջ-փրկարարական ջոկատը՝  հերթախոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

Վարորդը փրկարարներին և ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ  ինքը չի տուժել, հրաժարվում է փրկարարների և ճանապարհային ոստիկանների ծառայությունից: 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա տորֆով, որն ամբողջովին թափվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր