211652_close_icon
views-count914 դիտում article-date 20:02 29-03-2021

ԱԺ նախագահը ընդունել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին

Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ  արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:

Քննարկվել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր:
«Նոր իրողությունները նոր պահանջներ են թելադրում, քաղաքացիների կողմից հարցեր են բարձրացվում, դրանց արձագանքել է պետք»,-ասել է Արթուր Թովմասյանը:

Արդարադատության նախարարի ու գլխավոր դատախազի հետ  օրենսդիրի ղեկավարը քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունների, շրջանառության մեջ գտնվող օրինագծերի    սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել անվտանգության խորհրդի գրասենյակում մշակված օրինագծերին:
Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը  փոխանցվել է իր ղեկավարած գերատեսչություն ու գտնվում է լրամշակման փուլում:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
 

Նմանատիպ նյութեր