211652_close_icon

Մեր երկիրը նախ բարձր մշակույթի ու արվեստի միջոցով հառնելու իրական հնարավորություն ունի. Հայկ Մարությանի շնորհավորանքը՝ թատրոնի օրվա առթիվ

views-count1534 դիտում article-date 14:37 27-03-2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի միջազգային օրվա առիթով, որում ասվում է.

«Այսօր թատրոնի միջազգային օրն է։

Շնորհավորելով թատերարվեստի մեր գործիչներին՝ մաղթում եմ բեղմնավոր գործունեություն։ Համոզված եմ, որ մեր երկիրը նախ բարձր մշակույթի ու արվեստի միջոցով հառնելու իրական հնարավորություն ունի։

Այսօր երեկոյան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին»։

Նմանատիպ նյութեր