212921 դիտում
23:14 26-03-2021
Երևանում՝ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Մաշտոցի ոստիկանները իրականացրել են «Կրիստալս կրիստալիդ վնաս չէ» օպերացիան. հայտնաբերվել է թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 26-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության և հետաքննության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, իրականացրել են «Կրիստալս կրիստալիդ վնաս չէ» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով երեկոյան Մաշտոցի բաժնի ոստիկանները ոստիկանություն են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ, 35-ամյա Անդրանիկ Գ.-ին, 44-ամյա Վահե Խ.-ին, և 27-ամյա Արմեն Բ.-ին:
Վերջիններս եղել են Արմեն Բ.-ի վարած Nissa Tiida մակնիշի ավտոմեքենայով:
Դեպքի վայրի զննության ժամանակ Անդրանիկ Գ.-ն ոստիկաններին մատնացույց է արել ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը և նշել, որ դրա վրա առկա մի քանի գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է և այն պատկանում է իրեն, որից հետո Անդրանիկ Գ.-ն ներկայացրել է մեկ հատ կապտավուն գույնի և մեկ հատ սպիտակավուն գույնի դեղահաբեր:
Այդ ամենը հետաքննիչի որոշմամբ վերցվել է և նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և պարզվում են դեպքի հանգամանքները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9690 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին