211652_close_icon
views-count1136 դիտում article-date 17:30 26-03-2021

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ 

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 632 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր