211652_close_icon
views-count5209 դիտում article-date 17:27 11-02-2019

Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում: Սպիտակի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր