1426 դիտում
18:50 25-03-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել է հերթական լիագումար նիստը
Մարտի 25-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստը:
Խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը ,որից հետո անցել պարտադիր քննարկման հարցերին:
Այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին հարցն էր:
ՄԻՊ պաշտոնում ԱԺ-ին «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը առաջադրել է ԱՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ պետական- իրավական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է 3 կողմ,1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը թեկնածուի օգտին:
Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու պարագայում իր անելիքների մասին՝ ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանը առանձացրել է իր գուրծունեության երկու հիմնական ուղղություն՝ ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը և ՀՀ ՄԻՊ, սփյուռքահայ կառույցների և միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների հետ համագործակցությունը: «ԱՀ ՄԻՊ պաշտոնում իմ թեկնածությունը համարում եմ ցուցաբերած բարձր վստահություն և ձեր կողմից ընտրվելու դեպքում ինձ վրա դրված մեծ պատասխանատվության և պարտավորության չափաբաժին, որը պատշաճ կերպով չիրականացնելու իրավունքը չունեմ»,-իր խոսքն ամփոփել է ՄԻՊ թեկնածուն:
Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 22 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ ՄԻՊ պաշտոնում ընտրվել է Գեղամ Գարիի Ստեփանյանը:
Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու հարցը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Աժ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Հաշվեքննիչ պալատի անդամի համար առաջադրված Հրայր Մարգարյանի թեկնածության օգտին:
Թեկնածուն հավաստիացրեց, որ ընտրվելու դեպքում գործունեությունը կծառայեցնի պետական և համայնքային բյուջեների ֆինանսական միջոցների օգտագործման օրինականության պահպանմանը:
Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ 24 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ 6 տարի լիազորություոնների ժամկետով Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրվել Հրայր Կառլենի Մարգարյանը:
Ընդմիջուից հետո քննարկման են ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթները:
Անցնելով օրենսդրական նախաձեռնություններին՝ խորհրդարանը քննարկել և 2-րդ ընթերցմամբ 29 կողմ ձայնով ընդունել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի ներկայացրած «Միջազգային պայմանագրերի մասին» օրինագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:
Պաշտպանության, անվտանգությանև օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը,առաջարկել է օրինափաթեթն ընդունել որպես օրենք:
28 կողմ ձայնով ընդունվեց օրինագծերի փաթեթը:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ,«Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը գլխադասային հանձնաժողովի կողմից նույնպես հավանության էր արժանացել: Հաշվիչ հանձնախմբի ներկայացրած արդյունքներով՝ խորհրդարանը 31 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքների նախագծերի փաթեթը:
ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Կանոնակարգային ընթացակարգերով նախատեսված քննարկումներից հետո խորհրդարանը 30 կողմ ձայնով ընդունել է ներկայացրած օրենքների նախագծերը:
«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքներին փաթեթը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել գիտության,կրթության, սպորտի, երիտասարդության, մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինափաթեթի վերաբերյալ ներկայացրել է գիտության,կրթության, սպորտի, երիտասարդության, մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գոհար Սարգսյանը:
Օրենքների նախագծերի փաթեթը 27 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է խորհրդարանի կողմից:
Նիստը ամփոփվել է պատգամավորական հայտարարություններով: Հայտարարություններով հանդես են եկել «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը և ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
2463 դիտում
20:08 29-03-2018
Արցախի Ազգային ժողովը գումարել է 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
4001 դիտում
21:37 30-11-2016
ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
3754 դիտում
18:56 11-05-2017
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը