93209 դիտում
10:08 23-03-2021
Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել Opel Astra-ի ուղղությամբ, ապակիները վնասվել են, ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Ոստիկանները Եղվարդի խճուղու՝ Դավիթաշեն տանող կամրջի տակ հայտնաբերել են Opel Astra մակնիշի՝ առջևի աջ և ձախ ապակիների վրա կրակված ավտոմեքենա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Թե ինչն է եղել կրակոցների պատճառը, պարզվում է։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով դեպքի վայրում էր և իրավապահներին հայտնում էր, որ ինքը ավտոմեքենան վարելիս է եղել, երբ կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Տեղում դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15637 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»