211652_close_icon
views-count129893 դիտում article-date 19:28 22-03-2021

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. BMW-ն բախվել է ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն  վթարի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի  ավագ տեսուչ Միքայել Ստեփանյանն ու տեսուչ Գևորգ Գասպարյանը: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին  ասել են, որ վիրավորներին  հիվանդանոց են  ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  4-րդ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանն  ու  նույն վաշտի 1-ի դասակի հրամանատար  Ռաֆայել Ասրյանը:

 Մինչ  ավտոմեքենան քարշակով տեղափոխվում էր ոստիկանության  Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: 

 Փաստի առթիվ հետաքննիչ Ա Պետրոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ և այն փոխանցվելու է  Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր