211652_close_icon
views-count1861 դիտում article-date 15:32 21-03-2021

Սպիտակ բանակի ներկայացուցիչները կարժանանան «Որակի նշան» մրցանակների

Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 21-ին տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած, իր ձևաչափով եզակի «Որակի նշան 2020՝ նվիրյալ բժիշկ և տարվա երիտասարդ» մրցանակաբաշխությունը:

Մրցանակների կարժանան այն բժիշկները, որոնք դժվար և մարտահրավերներով լի 2020-ի ընթացքում աչքի են ընկել իրենց աշխատանքով, իրենց գործի նվիրյալն են եղել արցախյան 44-օրյա պատերազմի օրերին՝ դառնալով սպիտակ բանակի մասնիկը, բարեխիղճ և անձնվեր աշխատանք են ցուցաբերել Covid 19-ով վարակվածների բուժման գործում, ինչպես նաև՝ այն երիտասարդ բժիշկները, որոնք արդեն իսկ իրենց ավանդն ունեն առողջապահության զարգացման գործում:

Մրցանակակիրները որոշվել են Հայկական բժշկական ասոցիացիայի տվյալների, հետազոտությունների և հասարակության շրջանում անցկացված հարցումների հիման վրա: Մեծարման երեկոյի և մրցանակաբաշխության ժամանակ ներկա կլինեն երևանյան և մարզային, ինչպես նաև` Արցախի տարբեր բուժհաստատությունների առաջատար մասնագետները:

Նմանատիպ նյութեր