Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում կանցկացվի «Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական մրցույթ. լավագույն 3-ը կարժանանան մրցանակների
Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում կանցկացվի «Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական մրցույթ:
Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել jpeg ձևաչափով (առավելագույնը 1200 px), «Անկախ Հայաստան» թեմայով [email protected] էլեկտրոնային հասցեով: Լուսանկարների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է:
Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կցուցադրվեն նոյեմբերի 10-15- ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելիք ցուցահանդեսի ընթացքում:
Մասնակիցներից լավագույն երեքը կարժանանան մրցանակների:
Մրցույթն անցկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]