2753 դիտում
09:44 20-03-2021
ՀՔԾ-ն կլուծարվի. ի՞նչ կստեղծվի դրա փոխարեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես ձևափոխել ուժային կառույցները, դատական համակարգը, որ կարողանան ցանկության դեպքում յուրաքանչյուրին իրավաբանորեն պատժել: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովում նիստի ժամանակ հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է և դրա փոխարեն, ըստ էության, լինելու է Հակակոռուպցիոն կոմիտե:
Այս մասին նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ըստ օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:
Օրենքով սահմանված կարգով՝ կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն: Այստեղ ուշագրավն այն է, որ երբ իշխանությունները սկսեցին խոսել նոր կենտրոնի ստեղծման մասին, «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականի հունիսի 8-ին գրել էր, որ ՀՔԾ-ն լուծարվելու է, սակայն 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասել էր, թե Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ չի նախատեսվում լուծարել ՀՔԾ-ն։
Ավելին՝ հենց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նույն Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ն չի լուծարվելու: ԵՎ, ահա, այժմ՝ մեկ տարի անց, Բադասյանն ասում է, թե իրավապահ մարմինների և, մասնավորապես, ՀՔԾ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել ՀՔԾ-ն` ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ-ի մասին» օրենքը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1874 դիտում
12:28 24-03-2021
ՀՔԾ-ն կլուծարվի, կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե
2878 դիտում
10:37 19-06-2019
ՀՔԾ-ն կլուծարվի․ կոռուպցիայի հարցերով զբաղվող բոլոր մարմինները կհավաքվեն մի կառույցում․ «Ժողովուրդ»
1518 դիտում
10:27 21-03-2019
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ը կլուծարվի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»