Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ը կլուծարվի․ «Ժողովուրդ»
                        «Ժողովուրդ» թերթը գրում է.  «ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին կլուծարի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, իսկ լիազորությունների իրականացումը կվերապահվի Գյուղատնտեսության նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի Գյուղատնտեսության նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոններում: Հակառակ դեպքում կպահպանվի նրանց վարձատրությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

