211652_close_icon
views-count38652 դիտում article-date 08:56 17-03-2021

Քարաթափում  Լոռու մարզում. Մ6 միջպետական ավտոճանապարհը դարձել էր անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 07:30-ի սահմաններում քարաթափում (մոտ 800 խմ) Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտակայքում. 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  քարաթափման  հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի:


Դեպքի վայր  են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։


Դեպքի վայր են ժամանել նշված  հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող կապավոր ընկերության աշխատակիցները:

Ըստ  կապավոր ընկերության աշխատակիցների քարերը պոկվել են  ժայռից:

 Բարեբախտաբար,  զոհեր և վիրավորներ չկան:
 

Ժամը 19։00-ի դրությամբ ավտոճանապարհը բաց է երկկողմանի երթևեկության համար։


 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր