211652_close_icon
views-count171257 դիտում article-date 16:54 16-03-2021

Կրակոցներ՝ Էջմիածնում. մասնակիցների թիվն անցնում է 2 տասնյակը. շոշափվում են ինչ-որ «Շիշ բռնող» և «Պիպո» անուններ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում 2 տասնյակից ավելի անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքի մասին, չգիտես ինչու, Արմավիրի մարզի «մեծն» ոստիկանապետ, իրեն մարզի թիվ 1 իրավապահ համարող Կարեն Հակոբյանը տեղեկացված չի եղել, իսկ կռվի ժամանակ, որ հնչել են կրակոցներ, դա հաստատում են նաև SHAMSHYAN.com-ի աղբյուրները՝ հայտնելով, որ հնչել է մի քանի կրակոց։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցների մեջ շոշափվում են տարբեր անուններ, այդ թվում՝ ինչ-որ «Շիշ բռնողի», «Պիպոյի»։

Հուսով ենք՝ ոստիկանությունը հետաքննություն կսկսի և կպարզի՝ արդյո՞ք նշված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, և ովքեր են «Շիշ բռնողն» ու «Պիպոն»։

Հանրությունը «Պիպո» գիտի միայն «Դոն Պիպոյին», իսկ վերջինս, մեր տեղեկություններով, հանրապետությունում չէ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Նմանատիպ նյութեր