211652_close_icon
views-count125741 դիտում article-date 17:47 14-03-2021

«Զվարթնոց» օդանավակայանում անտանելի վիճակ է. տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ ժամերով թռիչքի են սպասում ու դրա վերջը չի երևում

SHAMSHYAN.com են ահազանգել մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում անելանելի վիճակում են հայտնվել:
 
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները վրդովված պատմում էին. «Ժամը 15:00-ին նախատեսված էր Երևան-Մոսկվա չվերթը: Բայց օդանավակայանի դիսպետչերանոցը հայտնեց, որ թռիչքը հետաձգվում է:
 
Հետո այդպես մի քանի անգամ թռիչքը հետաձգվեց: Ու մեզ ոչ-ոք ոչինչ չի ասում, թե ինչի է հետաձգվում: Արդեն քանի ժամ է, սպասասրահում նստած ենք: Բոլորդ էլ գիտեք, թե այստեղ ինչ գներ են ու տասնյակ մարդիկ սոված-ծարավ, չեն կարող իրենց թույլ տալ մի կտոր բան առնել: Ոնց որ մի հատ անտերանոց լինի: Մարդիկ կան, որոնք առողջական խնդիրներ ունեն, մեկի ճնշումն է բարձրացել, մեկը չկա, որ օգնի: Դիսպետչերներին հարցնում ենք, թե ինչի՞ է նորից հետաձգվում չվերթը, ասում է՝ չգիտենք:
 
Ահավոր վիճակ է: Մարդիկ առանց այդ էլ այս ամիսներին սթրեսի մեջ են, մի հատ էլ այստեղ են մեր նյարդերը սղոցում: Ո՞ւմ բողոքենք, երբ ոչ աշխատակից ենք այստեղ տեսնում, ում էլ դիմում ենք, ուսերն են թոթվում, թե բա անտեղյակ ենք: Մեր խնդրանքն է, որ այս մասին բարձրաձայնեք, միգուցե դրանից հետո «Զվարթնոցի» ղեկավարները հիշեն, որ մենք մարդ ենք ու գոնե մի փոքր սրտացավություն ցուցաբերեն»:
 
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև «Զվարթնոց» օդանավակայանի պարզաբանումը՝ խնդրի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր