211652_close_icon
views-count7208 դիտում article-date 17:06 14-03-2021

Թուրքիայի խորհրդարանում կքննարկեն Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարան) երկուշաբթի օրը տեղի կունենա «Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները 1921 թ. Մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակին» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնում է Anadolu-ն:

Պանելային քննարկումները կանցկացվեն Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփի ղեկավարությամբ և Անկարայի Բիլքենթ համալսարանի աջակցությամբ:

Քննարկումների բացմանը ելույթ կունենա խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը:

Միջոցառման ծրագրում ներառված են նաև թուրք-ռուսական ֆորումի համանախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարի, Բիլքենթի համալսարանի ռեկտոր, պրոֆ. Աբուլլա Աթալարի և Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի ելույթները:

Կցուցադրվի հոլովակ` Մոսկվայի պայմանագրի թեմայով` ընկերության և եղբայրության մասին:

Նմանատիպ նյութեր