211652_close_icon
views-count21776 դիտում article-date 12:57 14-03-2021

Խոշոր ավտովթար Երևանում. 37-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե բաժանարար սյանը. 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 14-ին,   խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Աշտարակի բնակիչ, 37-ամյա Հրաչյա Մկրտչյանը իր վարած  Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Վեոլիա Ջուր»  ընկերության մուտքի դիմաց գտնվող բետոնե բաժանարար սյանը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորներ՝ Աշտարակի բնակիչներ, 23-ամյա Սարգիս Պետրոսյանը,  30-ամյա Նարեկ Հակոբյանը,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ  մյուս ուղևորներ, Աշտարակի բնակիչներ, 26-ամյա Արտավազդ Ֆարադյանը, 27-ամյա Տարոն Մուրադյանը և 27-ամյա Կառլեն Խաչատրյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից Ա. Ֆարադյանը տեղափոխվել է Թիվ  1 համալսարանական հիվանդանոց:

 Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով:

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմազատել տարածքը:

 Օպերատիվորեն ժամանել են նաև  Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

 Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ավագ հետաքննիչ   Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր