20631 դիտում
16:23 16-01-2020
Երևանում BMW-ի վարորդը բախվել է բաժանարար բետոնե սյանը, բարձրացել վրան, պատճառը մեկ այլ մեքենայի կողմից բախումն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում BMW մակնիշի 02 AC 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել դրա վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
BMW-ն նշված վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ մեկ այլ ավտոմեքենա, ստեղծելով վթարային իրավիճակ, բախվել է BMW-ին, իսկ հետո BMW-ն վթարի վայրից տեղափոխվել է քարշակի ավտոմեքենայի օգնությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+