2682 դիտում
23:37 13-03-2021
Արման Վարդանյան. Չպետք է թույլ տանք, որ ձախողած ղեկավարը արտահերթ ընտրությունների ընթացքում շարունակի պաշտոնավարել
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա, և անհապաղ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն պարտադիր պայմանով, որ նա չպետք է մնա` որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Ընտրությունների պետք է գնալ միմիայն այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու պաշտոնից հեռանալու դեպքում:
Հետևաբար, պետք է միահամուռ կերպով համախմբվել և է՛լ ավելի ուժեղացնել սահմանադրությամբ թույլատրված զանգվածային անհնազանդության ակցիաները, երթերն ու տեղային ապստամբությունները:
Չպետք է թույլ տանք, որ ձախողած ղեկավարը արտահերթ ընտրությունների ընթացքում շարունակի պաշտոնավարել` որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ, իմ տեղեկություններով, քաղաքական ուժերի հետ կուլիսային հանդիպումներում Փաշինյանը փորձում է ամեն բան անել որևէ ձևով վարչապետի աթոռին մնալու համար
Մերժե՛նք Նիկոլին:
Մերժե՛նք պարտությունը:
Մերժե՛նք աղքատությունը:
Մերժե՛նք դիկտատուրան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1090 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1024 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին