1564 դիտում
20:53 31-12-2024
Մենք չպետք է թույլ տանք, որ ցավը թուլացնի մեզ և մեր մեջ սերմանի անճարության ու անկարողության կործանարար զգացումը. Արման Թաթոյան
Սիրելի՛ հայրենակիցներ, 2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ։
Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք հույս և նպատակ: Հույսը վախից զորեղ է, այն մեզ ուժ է տալիս, իսկ նպատակը շարժիչ ուժն է։
Ժամանակն է, որ մաքրենք քարերը մեր ճանապարհից ու վեր ելնենք մեր հաջողության լեռները` թողնելով փորձությունների հորձանուտը։
Մենք այն ժողովուրդն ենք, որը բարձրանում է, կառուցում է և վերականգնում, կերտում է և վերածնվում ու իրար ուժ տալով` գնում առաջ։
Մենք չպետք է թույլ տանք, որ ցավը թուլացնի մեզ և մեր մեջ սերմանի անճարության ու անկարողության կործանարար զգացումը։
Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ` հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր նվիրական արժեքներն ու պետականությունը և համոզեն, թե հույսը մարել է։
Պետք է հավատանք ինքներս մեզ և մեր հավաքական ուժին, որպեսզի կարողանանք նվիրումով պահպանել պետականությունը. միայն մեր Հայաստանում կարող ենք ապրել ապահով և արժանապատիվ` հայի իրական ինքնությամբ:
Շնորհավորում եմ Նոր՝ 2025 թվականը։
Թող այս տարին բերի խաղաղություն և ուժ բոլորիս ու մեր Հայրենիքին։ Միշտ ձեր կողքին։
Արման Թաթոյան

Նմանատիպ նյութեր
1190 դիտում
11:34 19-04-2022
Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք. Թաթոյան
Այս բաժնից
961 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
883 դիտում
12:08 03-01-2025
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան
829 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը