211652_close_icon
views-count16562 դիտում article-date 20:38 13-03-2021

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի Ford Transit-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 15:20-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են Նիզամի գյուղի բնակիչ, 62-ամյա Պավել Գազարյանի վարած Ford Transit մակնիշի և Դաշտավան գյուղի բնակիչ, 45-ամյա Մարտին Եղիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 43-ամյա Գնել Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննչական աշխատաննքերը ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Պ. Գազարյանը աշխատում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբում:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր